Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Անհնար է առողջ պետություն կառուցել, որտեղ իսպառ բացակայում են ամոթն ու պատասխանատվության զգացումը

Անհնար է առողջ պետություն կառուցել, որտեղ իսպառ բացակայում են ամոթն ու պատասխանատվության զգացումը
21.10.2024 | 13:19

Ցավոք, մենք ապրում ենք ամոթի և պատասխանատվության զգացումի լուրջ դեֆիցիտի պայմաններում, երբ մարդիկ ինչ ուզում խոսում և ինչ ուզում անում են՝ առանց ամոթի խայթի ու պատասխանատվության զգացողության։ Նման մարդկանց համար հոգ չէ, որ իրենց խոսքերի կամ գործողությունների արդյունքում կարող են տուժել ուրիշ մարդիկ կամ նույնիսկ սեփական պետությունը: Կարծում եմ, որ վեհ գաղափար թմբկահարելուց առաջ նախ պետք է այս պարզ երևույթի մասին խոսել ու խորհել, քանզի անհնար է առողջ, բարեկեցիկ և անվտանգ պետություն ու հասարակություն կառուցել, որտեղ իսպառ բացակայում են ամոթն ու պատասխանատվության զգացումը:

Մհեր Ավետիսյան

Դիտվել է՝ 4521

Մեկնաբանություններ